May 25

Համբարձման ծեսը Անտառուտի միջնակարգ դպրոցի հետ

Ես մայիսի 25-ին իմ ընկերների հետ գնացել էի համբարձման ծեսը Անտառուտի միջնակարգ դպրոցի հետ նշելու ։ Մենք բոլորով երգեցինք և պարեցինք ։ Հետո գնացինք գեղեցիկ դաշտերի մեջ հաց կերանք և խաղացինք, ուրախանցանք։ Դրանից հետո մենք գնացինք եկեղեցի մոմ վառելեւ և աղոթելու։

Ես երբեք չեմ մոռանա մայիսի 25-ի ճամփորդությունը մայիսի ։😊😊😊

May 20

Թռչող գորգը

Կար-չկար մի սիրուն աղջիկ է կար։Նրա անունն էր Ադրի։ Ադրին ապրում էր մի փոքրիկ փայտե տնակում իր մայրիկի ու հայրիկի հետ։Ամեն օր նրա ծնողները գնում էին անտառ փայտ ու որևէ ուտելիք հայթայթելու, իսկ Ադրին մնում էր տանը ու զբաղվում էր իր ամնենասիրելի զբաղմունքով ՝ գորգագործությամբ։ Երբեմն նա վաճառում էր իր գորգերից ու այդ գումարով հագուստ ու սնունդ գնում։

Այս անգամ Ադրին որոշել էր մի ոսկեգույն գորգ գործել ու նվիրել իր մայրիկին ,որովհետև շուտով նրա ծննդյան օրն էր ։Ադրին այլևս թել չուներ ու որոշում է վաճառել իր նախորդ գորգը ,որպեսզի թել գնի։Առավոտյան շատ շուտ է արթնանում ու շտապում է շուկա։Ճանապարհին մի ծեր ,մեջքը ծռված տատիկի է հանդիպում ,որը շատ ծանր պարկեր էր տեղափոխում։

Բարի Ադրին մի կողմ է դնում իր գորգը ու օգնում է տատիկին ։Տատիկը օրհնում է Ադրիին , մի բանալի ու մի ծրար է տալիս։ Երբ Ադրին ասում է տատիկին շնորհակալություն ու փորձում է բացել ծրարը, տատիկը անհետանում է։Ադրին սկսում է անհանգստանալ ու հասկանում է,որ տատիկը մի բարի փերի է տատիկի կերպարանքով ։Երբ բացում է ծրարը, այնտեղ գրված է լինում մի հասցե ։Բարի Ադրին վերցնում է իր գորգը, գնում շուկա ,բայց ոչ ոք չի գնում գորգը ։Հուսահատված վերադառնում է տուն ու հանկարծ հիշում է տատիկի նվիրած բանալու մասին։ Արագ գնում է նշված հասցեով։Երբ հասնում է, տեսնում է մի փոքրիկ փայտե տնակ ,բացում է դուռը ու մտնում ։

Տնակը ուղղակի հրաշալի էր և անչափ գեղեցիկ, կարծես կախարդական լիներ։Տնակի կենտրոնում դրված էր հենց այն թելը, որը անհրաժեշտ էր Ադրիին։Ադրին,տեսնելով իր փնտրած ոսկեգույն թելը, վերցնում է ու երջանիկ գնում է տուն։ Անմիջապես անցնում է գործի։Այնքան է շտապում ,որ օր ու գիշեր գործում է, չի քնում, չի ուտում։Երեք օրից ոսկեշող գորգը արդեն պատրաստ է լինում ։ Ադրին առավոտյան արթնանում է տարօրինակ ձայնից ու երբ բացում է աչքերը, վախից քարանում է․գորգը սենյակում թռչում էր մի պատից մյուսը ։Ադրին սկսում է խոսել գորգի հետ ու խնդրում իջնել ներքև ։

Պարզվում է՝ գորգը նույնպես կարողանում է խոսել ու Ադրիին ասում է ,որ կարող են միասին ճամփորդել։Ադրին իհարկե համաձայնվում է։ Առավոտյան՝ արդեն մայրիկի ծննդյան օրը, Ադրին նվիրում է գորգը ու պատմում է նրա կախարդական լինելու մասին։ Ադրին ու ծնողները նստում են գորգի վրա, ու գորգը նրանց տանում է դրախտային մի այգի ,որտեղ մի շքեղ տուն է լինում։ Գորգը նրանց իջեցնում է տան մոտ ու երբ մտնում են ներս, հանդիպում են տատիկին ։Տատիկը գովում է Ադրիին ու նվիրում այդ դղյակը ։Ու այդ օրվանից նրանք ապրում են այդ դղյակում ,իսկ ծնողները ամեն օր գնում են շուկա կախարդական գորգով ու վաճառում են իրենց բարի Ադրիի գորգերը, որոնք յուրաքանչյուրը որևէ կախարդական հմտություն է ունենում։

May 18

Բարի շունը

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել։

ես քաղծացած էի, բայց չգիտեի ինչ ուտել։

Գնացի մեկել հանկարծ տեսա մի ծառ։

Զարմանալի է այսպիսի ծառ կարող է լինել, վրան դդումներ ։

Պոկեցի բացեցի դդումը և տես մի գեղեցիկ շուն։

-Հ՜աֆ հ՜աֆ հ՜աֆ։

ես շանը շատ խնամեցի և այդ շունը մեծացավ։

-Շնիկ դու այքան լավ շնիկ ես կարող ես ինձ օգնել, իմ տունը գտնել։

Ասացի ես․

-Այո իհարկե ոնց կարող եմ քեզ չօգնել բարի մարդ։

Պատասխանեց շունը․

Շունը այդ իմ տան տեղը գտավ, իսկ ես շ՜ատ ուրախացա։

Իսկ ես շանը հրավիրեց իմ տուն և խմեցինք ուրախացան։

May 17

Արջն և մեղուները🐻🐻🐝🐝

Լինում է չի լինում մի արջ։ Այդ արջը շատ սոված է լինում ։Արջը տեսնում է մի փեթակ,որտեղ մեղուները պատրաստում էին մեղր։Արջը գնում է թաքուն, մեղրը վերցրնում է, ուտում և ուրախանում ։Իսկ մեղուները տեսնում է,թե արջը ինչպես է ուտում մեղրը ։Արջը ասում է մեղուներին ,որ գնան և հավաքեն խոտ, որպեսզի պատրաստեն մեղր,իսկ մեղուները պատասխանում են ,որ իրենք հավաքում են նեկտար, որից ստանում են մեղր և ծիծաղելով ասում են ․-<<արջ մինչև հիմա չգիտես մեր մասին, որ մենք հավաքում ենք նեկտար ոչ թե խոտ>>։

1-րդ ավարտ․ Մղուները հոտոտում են արջին։

2-րդ ավարտ․ Արջը ամոթից սկսում է լացել։

3-րդ ավարտ․ Արջը ներեողություն է խնդրում։

May 8

Ժողովրդական արվեստի թանգարան․ Ճամփորդապատում

Ես իմ դասընկերների հետ գնացել էի Ժողովրդական արվեստի թանգարան։ Ես, երբ ներս մտա ես զարմացա,որովհետև այնտեղ շատ գեղեցիկ էր։Մենք առաջինը գնացինք դիտելու կավե պարագաներ, հետո արծաթե պարագներ,տեսանք կարպետ և գորգեր և մի գեղեցիկ աթոռ, որի վրա նստում են մարդիկ, և երազանք են պահում։ Երազանքը բաց ենք թողում տիեզերք, և պետք է չհիշել այդ երազանքը։Ես տեսա զարդանախշ սպասք, հայկական տարազներ և այլն։Ես Ժողովրդական արվեստի թանգարանում շատ կուզեի կրկին գնալ ։ Ես շատ ուրախ էի Մայիսի 5-ին։

April 20

Ջեկոյի նոր արկածները

Մի օր քայլում էի Երևանի փողոցներով ու հանկարծ տեսա մի շունիկի ,որը շատ տխուր նստած էր ։Մի քանի քայլ արաջ գնալուց հետո խիղճս տանջեց ու ետ գնացի ։Մոտեցա ,շոյեցի շանը ու մոտակա խանութից նրբերշիկ գնեցի ու տվեցի նրան։Այնքան սովաց էր որ կարծես կուլ տվեց նրբերշիկը։Բայց անբացատրելի զգացում կար մոտս ,որ կարծես թե ինչ ,որ տեղ արդեն տեսել էի այդ շանը։Հանկած հիշեցի չէ որ դա Ջեկոն էր՝ այն տատիկի շունիը ,որ տեսել էի գնացքում։Հասկացա ,որ կորել էր։Գրկեցի ու միասին գնացինք կայարան ։Արդեն մթնում էր չգիտեի ինչ անել ,իսկ Ջեկոն կարծես թե արտասվում էր կարոտից։Եկավ Հերթական գնացքը ու հրաշք վագոններից մեկից իջավ տատիկը ,Ջեկոն կայծակի պես վազեց դեպի տատիկը։Շատ հուզիչ տեսարան էր։Տատիկը պատմեց ,որ բկլիկ Ջեկոն արավոտյան կայարանում մի երեխայի մոտ նկատել էր կարկանդակ ու դուրս էր եկել վանդակից ,իսկ տատիկն էլ իմանալով ,որ նա մեջն է գնացել էր Գյումրի ու ,երբ տեսել էր ,եր չկա Ջեկոն անմիջապես տոմս էր գնել ու եկել էր Երևան նրան փնտրելու ։

April 20

Զատկածեսը Բյուրականում ճամփորթություն

Ես երեկ գնացել էի Բյուրական, որեսզի նշեինք զատկածեսը։ Ես երբ բյուրական հասա այքան գեղեցիկ էր , որ կուղզենաի մնալ շատ երկար։ Նստեցինք խոտի վրա և նախաճաշեցինք, և նշեցինք զատկածեսը։ Պարեցինք, և երգեցինք։Գնացինք Եկեղեցի նորից երգեցինք։ Նաև եկեղեցիում կար

Հիսուս Քրիստոսի արձանը։ ԵՎ հետո եկանք խաղացինք։ Ինձ համար շատ ուրախ օր էր։

💗💗💗😊😊😊😊💕💕💕💕

April 6

Կախարդական շիլան

Լինում է չի լինում մի աղքատ համեստ աղջիկ։Նա ապրում էր իր մայրիկի հետ։

Այնքան աղքատ էին, որ ուտելու ոնչիչ չունեին։Աղջիկը գնում է անտառ, հատապտուղներ

է հավաքում, և ուտում են մի կեր կշտանում։Մի անգամ հատապտուղ հավաքելիս աղջիկը հադիպում է մի պառավ։

Բարև իմ աղջիկ ասում է պառավը ։ բարև, ասում է աղջիկը․Կաքրող ես քո հատապտուղներից հյուրասիրես։ Ասում է պառավը։ աղջիկը հյուրասիրում է հատապտուղ, իսկ պառավը տալիս է մի կճուճ։ Աղջիկը ասում է ինձ պետք չէ։ Ասում է պառավը։ Այս կախարդական կճուճ որը եփում է շիլա։ Ասում ես եփիր շիլա, շիլա է եփում։Երբ ասում ես մի եփիր շիլա, նա եփելը դադարում է։ Աղջիկը ուրախ գնում է տուն։ Մայրիկը զարմանում է ուրախանում ։ Մայրիկը կճուճը վերցնում է և եփում, համտեսում մայրիկը ուզում է դադարի շիլա եփելը բայց մայրիկը մոռացել էր կախարդական խոսքը։ բայց այդ պահին աղջիկը տունը չեր։Այդպես հոսելով գնում էր միջև փողոց,գյուղ ։ աղջիկը ացնում էր փողոցներով տեսնում էր, որ ինչ է կատարվում աղջիկը վազելով գնաց տուն և ասաց։ Հերիք է եփես շիլա բավ է։ և արդեն շիլա եփելը դադարում է։Բայց սաղ գյուղացիները գդալները վերցրել էին, և համտեսում էին։ Իսկ աղջիկն ու մայրը երջանիկ ապրում էին։