April 28

Երևան քաղաքը իր թաղամասերով

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդան-1 քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին, ներկայումս ԱՄՆ դեսպանատան տարածքում), որի հնագույն՝ ստորին շերտը (4–5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (100–35 հազարամյակ առաջ)։ Ընդհանուր առմամբ Հրազդանի կիրճում քարայրների թիվը մոտ հարյուր է։ Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5–6 հազար տարի առաջ։


Posted April 28, 2024 by Արիանա Պետրոսյան in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*