May 24

Համբարձման առավոտը Հ. Թումանյան

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:

-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Լավ օրեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:


ծաղկունք-ծաղիկներ
ալվան-վառ կարմիր
վիճակ հանել- նախապես պահված իրը հանելով՝ դրա տիրոջ ապագան գուշակել

  1. Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ նկարագրված են.

    ա. ծաղիկները

Թև-թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:

բ. աղջիկները

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

  • Ինչպե՞ս ես հասկանում՝
    Ծաղկունքը ալվան զուգել են հանդեր նախշուն գորգերով:
  • Ծակած խաղողը զարդարում է նախշուն գորգերով։
  • Նշի՛ր քեզ դուր եկած հատվածը

-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Լավ օրեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

  • Համացանցից տեղեկություններ հավաքի՛ր Համբարձման տոնի, խորհրդանիշ տիկնիկի՝ վիճակի Արուսի մասին և տեղադրի՛ր քո բլոգում:
  • Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։Համբարձման տոնը Հարուցյալ Հիսուսի` մարմնով երկինք բարձրանալու եւ Հոր աջ կողմում նստելու հիշատակն է: «Համբարձում» նշանակում է բարձրացում:
  • Սովորի՛ր անգիր:


Posted May 24, 2023 by Արիանա Պետրոսյան in category Ընթերցանություն, Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*