May 18

Արտասովոր եղջերուն

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ,ճանապարհին գնած քաղցր բալը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:

Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի

ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ

անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի

տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի

պատմությունը բոլորովին մոռացել էի:

Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝

պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ

եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:

Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ

տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:

Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն

անկենդան գետնին ընկավ:

Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ,

որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:

Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Հրաշք -զարմանալի

Ճանապարհ -ճամփա

Իսկույն -հենց

Ամուր -սերտ

Բուսնել -ծելել

Խոշոր -մեծ,ջոջ

2. Առանձնացրո՛ւ եղջերվին նկարագրող նախադասությունը:

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:

3. Եղջերվի մասին 5-7 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ, տեսանյութ,

1․Հազարամյակներ շարունակ եղջերուն մարդկանց համար սննդի աղբյուր է հանդիսացել և տարբեր նյութեր:

2․Սառցե դարաշրջանի ավարտին մարդիկ գաղթեցին հյուսիս ՝ հյուսիսային եղջերուների հոտերի հետևից:

3․Պետք է ասել, որ հազարամյակների ընթացքում եղնիկների վարքը գործնականում չի զարգացել:

4Ամենայն հավանականությամբ, եթե չլիներ վաղ ընտելացումը, եղնիկներին պարզապես կսպանեին, ինչպես շատ այլ կենդանիներ: 

5․հյուսիսային եղջերուների կաթը շատ առողջ և սննդարար արտադրանք է: 

սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:

4. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

Հրացանը, թափահարեց, եղջերուն, թնդաց, բայց, միայն, գլուխը:

Նշան, անկենդան, բռնեցի, գետնին, արձակեցի, և, եղջերուն, ընկավ:

ճիշտ

1․ Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

2 Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:

5. Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է:

այո

6. Շարունակի՛ր հորինել:


Posted May 18, 2023 by Արիանա Պետրոսյան in category Ընթերցանություն, Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*