May 6

Մեղուների մասին

(տեղեկատվական)

Մեղուներն ապրում են մեծ խմբերով և յուրաքանչյուր առանձյակ զբաղվում է որոշակի

գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք չի կատարում:

Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի հետ լքում է փեթակը:

Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է առանձնանալ իր չափով և

գունավորմամբ ու տեղակայվում է փեթակի կենտրոնում:

Առողջ և ուժեղ մայրը մեղվաընտանիքի սյունն է: Առանց մոր մնացած աշխատավոր

մեղուները հատուկ ձայն են արձակում կամ հավաքվում փեթակի մուտքի մոտ:

Նոր ծնված մեղուները նեկտար չեն հավաքում, նրանց կերակրում են մյուս աշխատավոր

մեղուները: Տասն օր հետո նրանք նույնպես պետք է աշխատեն, հակառակ դեպքում

սովից կսատկեն: Աշխատանքային օրվա ավարտին մեղուները քնում են:

Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։ Նրանք ունեն հոտառության ուժեղ

զգացողություն, և ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր

հեռավորությունից:

Մեղուներն ունեն հատուկ պար, որի միջոցով նրանք կարողանում են մյուսներին

տեղեկացնել նեկտարի հարուստ պաշարների մասին, իսկ շարժումներով կարող են

հուշել նաև ծաղիկների հեռավորությունը փեթակներից: Մեկ մեղուն օրվա մեջ կարող է

նեկտար հավաքել յոթ հազար ծաղկից:

Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ հինգ հազար անգամ դուրս գա

նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան տաս հազար ծաղիկների և թռչելով մոտ

երեք հարյուր հազար կմ տարածություն:

Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է հեռանալ

փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան, չնայած նրանց

սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կմ շառավղով:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ գտի՛ր անծանոթ բառերի բացատրությունըվ:

շառավղով – Շրջանի կամ գնդի կենտրոնը շրջագծի կամ գնդի մակերեսի որևէ կետի հետ միացնող ուղիղ գիծ, ինչպես
և՝ այդ գծի երկարությունը:

2. Առանձնացրո՛ւ այն տեղեկությունը, որը գիտեիր:

Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ հինգ հազար անգամ դուրս գա

նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան տաս հազար ծաղիկների և թռչելով մոտ։


Posted May 6, 2023 by Արիանա Պետրոսյան in category Ընթերցանություն, Մայրենի, առաչադրանքեր

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*