October 3

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված․հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի․ այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.
  • Սավառնել- Թռչել, թևածել, օդի միջով ընթանալ:
  • անդրադաձնել
    • -1. Ետ դարձնել, ետ մղել:
    • 2. Որևէ պատկեր ցոլացնել իր երեսին:
  • Արևն է մեզանից հեռու, թե՞ լուսինը.Արևը ավելի հեռու է գտնվում։
  • Արևն է ավելի մեծ, թե՞ լուսինը.Արևը ավելի մեծ է։
  • Շարունակի՛ր.
  • Լուսինն իր լույսը չունի
  • Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։

Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։

Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։

Լուսնի վրա ոչ օդ կա, ոչ ջուր։

Լուսինն իր լույսը չունի այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։


Posted October 3, 2022 by Արիանա Պետրոսյան in category Ընթերցանություն, Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*